1000х90.jpg (78 KB)

Բրյուսելում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Armenpress 21:54, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:

Հանդիպմանը մասնակցում են նաև Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Սա Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից և նոր կառավարության ձևավորումից հետո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է:

Ավելի վաղ Բրյուսելում մեկնարկել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am