ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության բուն համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան

Armenpress 21:39, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են  ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը՝ 2018-2020 թվականների համար։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 «Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ » ,-նշել է Աշոտյանն ու ընդգծել հատկանշական երկու փաստ:

«Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։ Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»,-կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am