ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին

Armenpress 15:48, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am