Լարսի անցակետում իրավիճակը կայունացման միտում ունի. փոխնախարար

Armenpress 14:16, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լարսի անցակետում  ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ  և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով  Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

«Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական: Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման»,- գրել է փոխնախարարը:

Փամբուխչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին  շուտ փչացող մթերքները տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am