1000х90.jpg (78 KB)

Գոռ Երիցյանի մրցակիցը շատ լուրջ հակառորդ է. Դավիթ Թորոսյան

Armenpress 14:03, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի կարծիքով՝ Գոռ Երիցյանի մրցակիցը հեշտ հակառակորդ չէ:

«Հակառակորդը բավականին լուրջ մրցակից է: Նա 50-ից ավել մենամարտեր է անցկացրել: Մենք այլ տարբերակ չունեինք: Միջին կարգի բռնցքամարտիկները նայում են Գոռի անցած ճանապարհին և չեն ցանկանում մենամարտել: Այդ պատճառով ստիպված ենք փորձառու բռնցքամարտիկի հետ մենամարտել: Այս մարտը բաղկացած է լինելու 10 ռաունդից, և սա օրվա գլխավոր մենամարտն է լինելու: Պատրաստվում ենք ըստ ծրագրի: Ուսումնասիրել ենք մրցակցի ոճը և գիտենք ինչի վրա պետք է աշխատել: Մենք այդ մոդելի բռնցքամարտիկ չունենք, սակայն անում ենք առավելագույնը, որը Գոռը լավագույնս պատրաստ լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թորոսյանի խոսքերը փոխանցում է Punch Boxing պրոմոթերական ընկերությունը:

Հուլիսի 28-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը կանցկացնի իր 7-րդ մենամարտը: Այս անգամ Գոռի մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Ալի Ֆունեկան է: Գոռ Երիցյանը նախորդ 6 մենամարտերը հաղթել է նոկաուտով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am