Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ

Armenpress 00:23, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսիստ ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը կամային հաղթանակով շարունակում է պայքարը Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղի քառորդ եզրափակչում Ուիլյամսը մրցում էր Իտալիայի ներկայացուցիչ Կամիլա Ջորջի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը 3:6, 6:3, 6:4 հաշվով գերազանցեց մրցակցին և դուրս եկավ աշխարհի ամենահայտնի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am