6 ֆուտբոլիստները անթույլատրելի սխալ գործեցին. Սուքիասյան

Armenpress 23:14, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավո մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով ֆուտբոլիստները հոգեբանորեն չվերականգնվեցին առաջին գոլից հետո:

«Մեր 6 ֆուտբոլիստները անթույլատրելի սխալ գործեցին առաջին կեսի վերջում, երբ «Սելթիկ»-ը խփեց առաջին գոլը: Առաջին կեսից հետո հոգեբանորեն չվերականգնվեցինք: Առաջին կեսում մենք կարողացանք լավ ֆուտբոլ խաղալ: Հաջորդ խաղում էլ պետք նույն կերպ գործենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ աաց Սուքիասյանը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում 3:0 հաշվով պարտվեց «Սելթիկ»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am