«Ալաշկերտ»-ը պարտվեց «Սելթիկ»-ին 3:0 հաշվով. ՉԼ

Armenpress 21:53, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում «Սելթիկ»-ի ֆուտբոլիստների գրոհներն ավելի սուր էին և վտանգավոր: Բայց քիչ-քիչ Հայաստանի չեմպիոնը՝ «Ալաշկերտ»-ը փորձում էր արագ հակագրոհել և անհանգստացնել «Սելթիկ»-ի դարպասապահին: Սակայն խաղակեսի ավելացված րոպեին, «Ալաշկերտ»-ն այնուամենայնիվ, գնդակ ընդունեց իր դարպասը: «Սելթիկ»-ից գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Օդսոնը: Երկրորդ կեսում ևս հիմնականում գրոհում էր շոտլանդական թիմը, իսկ «Ալաշկերտ»-ը փորձում էր հակագրոհների միջոցով ինչ-որ բան փոխել խաղում: Հանդիպման 80-րդ րոպեին շոտլանդական թիմը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ջեյմս Ֆորեստը՝ թիմի ավագը: Երբ հանդիպման ավարտին մնացել էր մի քանի րոպե շոտլանդական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: 90-րդ րոպեի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կալում Մակգրեգորը: «Ալաշկերտ»-«Սելթիկ» 0:3: 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին արդեն Շոտլանդիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am