Ռոնալդուն պաշտոնապես տեղափոխվեց «Յուվենտուս»

Armenpress 19:48, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հեռացավ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը: «Ռեալ»-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. ««Ռեալ»-ը միշտ կլինի քո տունը»:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Ռոնալդուն տարեկան 30 միլինո դոլար աշխատավարձ կստանա: Իտալական ակումբը պորտուգալացու համար վճարել է 105 միլիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am