Միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկները կշարունակեն ստանալ ՀՀ նախագահի անվանական թոշակ

Armenpress 15:10, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներն ու նրանց մարզիչները կշարունակեն ստանալ ՀՀ նախագահի անվանական թոշակ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 10-ի նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականին կհատկացվի 47 մլն 885 հազար դրամ, որից ինն ամսում՝ 18 840 հազար դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am