Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երկու մարզիկ զինվորական ծառայությունից տարկետում ստացան  

Armenpress 15:04, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորայր Հախոյանին և Հովհաննես Սմբատյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդունվեց կառավարության հուլիսի 10-ի նիստում:

Նորայր Հախոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2018 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ ուշու մարզաձևի 2016 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սմբատյանն արժանացել է ոսկե մեդալի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am