Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ երկրպագուները հավկիթներ են նետել

Armenpress 20:46, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ հավկիթներ են նետել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հղում կատարելով «Газета.Ru»-ին, երկրպագուների դժգոհությունը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնությունից Բրազիլիայի հավաքականի դուրս մնալու հետ:  Երկրպագուները ավտոբուսի ուղղությամբ նաև բանջարեղեն են նետել:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը պարտվեց Բելգիայի հավաքականին և բաց թողեց հետագա պայքարի հնարավորությունը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am