«Ալաշկերտ»-ը հարգանքի արժանի թիմ է. Բրենդան Ռոջերս

Armenpress 19:55, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կարծիքով «Ալաշկերտ»-ը հեշտ մրցակից չէ և թիմն արժանի է հարգանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ռոջերս մասնավորապես փաստեց. «Մենք հարգում ենք յուրաքանչյուր մրցակցի, այդ թվում նաև «Ալաշկերտ»-ին: Նրանք հարգանքի արժանի են, քանի որ վերջին երեք տարում Հայաստանի չեմպիոնն են:  Հետևել եմ «Ալաշկերտ»-ի Չեմպիոնների լիգայի նախորդ տարիներին խաղերին: Հայկական թիմը բավականին համակարգված և բավականին արագ պաշտպանությունից հարձաման է անցնում: Ծանր հանդիպում է սպասվում մեզ: Իմ կարծիքով «Ալաշկերտ»-ը հիմնականում խաղալու է պաշտպանությունից: Մեր նպատակը գոլ բաց չթողնելն է»,-ասաց նա:

«Սելթիկ»-ի մարզչի խոսքով՝ եղանակային պայմանները կարող են ինչ որ ազդեցություն ունենալ խաղի ելքի վրա: «Մենք երկու խաղ ենք խաղալու և երկուսում էլ նույն ծրագիրն ունենք՝ դուրս գալ հաջորդ փուլ»,-ասաց նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 10-ին Վազգեն Սարսգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am