Տիգրան Պետրոսյանը ԱՄՆ-ում կազմակերպված մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը  

Armenpress 15:21, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մասնակցեց «World Open» մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետրոսյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր կիսել է 2-5-րդ տեղերը:  Մրցաշարի հաղթողը Իլյա Նիժնիկն է, ով 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 225 հազար ԱՄՆ դոլար:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am