1000х90.jpg (78 KB)

Մոդրիչը Ռուսաստան-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստն է

Armenpress 01:05, 8 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ռուսաստան-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը ճանաչեց Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին:

Խորվաթիան դուրս եկավ կիսաեզրափակիչ հետխաղյա 11 մետրանող հարվածաշարով հաղթելով Ռուսաստանի: Իսկ հուլիսի 11-ին կիսաեզրափակչում խորվաթները կմրցեն Անգլիայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am