Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Մունդիալ-2018

Armenpress 00:50, 8 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում Ռուսաստանը մրցեց Խորվաթիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում խորվաթներ շատ զգույշ և հաշվենկատ էին գործում, ռուսները ևս ամեն ինչ հաշվարկում էին: Խաղի 31-րդ րոպեին անհավանակն հարվածով, գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Չերիշևը: Խորվաթները չընկճվեցին և ռուսները հաշվի մեջ հաղթողի դիրքում մնացին միայն 8 րոպե: 39-րդ րոպեին Կրամարիչը գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշվի վերականգնեց: Վիճակագրության լեզվով խորվաթաները մի գլուխ բարձր էին ռուսներից և գնդակը վերահսկելու տոկոսայնությամբ խորվաթներն առավել էին:

 

Երկրորդ կեսում թիմերը կրկին գրեթե հավասար պայքար էին մղում և փորձում առավել շատ տիրել գնդակին և տարածքային առավելություն ստանալ: Ազգային ընտրանիները կարծես համակերպվել էին ոչ-ոքի՝ 1:1 հաշվին և ոչ մի լուրջ գրոհ չէին կազմակերպում: Հիմնական ժամանակում թիմերը այդպես էլ չկարողացան գրավել մեկ մեկու դարպասը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 100-րդ րոպեին խորվաթներն այնուամենայնիվ կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլը խփեց Չորլուկան: Բայց ռուսները փրկեցին խաղը և լրացուցիչ ժամանակի  վերջին րոպեներին ստանադարտ դիրքի խաղարկումից հետո Ֆերնանդես խփեց «կարմիրների» համար այդքան կարևոր գնդակը՝ 2:2: Խաղի ելքը ի վերջո որոշվեց հետխաղյա 11  մետրանոց հարվածաշարերի միջոցով, որտեղ ավելի դիպուկ էին խորվաթները:

 

Կիսաեզրափակչում Խորվաթիան կմրցի Անգլիայի ընտրանու հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 11-ին:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am