Մունդիալի քառորդ եզրափակչի Խորվաթիա-Ռուսաստան խաղից առաջ

Armenpress 12:26, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Ռուսաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սա մունդիալի վերջին հանդիպումն է, որ կանցկանցի Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում: Խորվաթներն ընդհանուր առմամբ 5 անգամ են մասնակցել աշխարհի առաջնությանը, որոնցից 3-ում մրցել են կազմակերպիչ երկրի թիմերի հետ: Ռուսաստանի հավաքականի համար այս աշխարհի առաջնություն պատմական է, քանի որ թիմը հասել է այնտեղ, որտեղ առաջ երբեք չի եղել:

Հանդիպումը կկայանա Սոչիի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am