Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Armenpress 12:20, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։

Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am