Ռոնալդոն ևս կմասնակցի Լեգենդների խաղին Երևանում

Armenpress 22:44, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն կմասնակցի Երևանում կայանալիք Լեգենդների խաղին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կազմակերպիչները: Երևան է ժամանելու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի չեմպիոն Ռոնալդոն։ Բրազիլացին մասնակցելու է հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին։

Հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք խաղում Լատինական Ամերիկայի թիմից հանդես կգան Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա  դա Սիլվան, Խավիեր Սանետին և Բեբետոն:

Եվրոպայի թիմից հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստուչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, ենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մատեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Լեգենդների խաղը կկայանա Երևանում հուլիսի 8-ին և կմեկնարկի 19:45-ին:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am