«Ալաշկերտ»-ը նոր նախագահ ունի

Armenpress 22:23, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ղեկավար կազմում:

«Արմենպրես»-ի այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Ակումբի հիմնադիր-նախագահ և սեփականատեր Բագրատ Նավոյանի հրամանով «Ալաշկերտի» նախագահ է նշանակվել սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը:

Կիմ Առաքելյանը զբաղեցնում էր «Ալաշկերտի» սպորտային տնօրենի պաշտոնը 2014 թվականից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am