Բակո Սահակյանը ԱՀ առողջապահության նոր նախարար է նշանակել

Armenpress 21:20, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին աշխատանքի համար համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am