1000х90.jpg (78 KB)

Բրազիլիա-Բելգիա. խաղի մեկնարկային կազմերը հայտնի են

Armenpress 20:56, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Բելգիա-Բրազիլիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիան խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Կուրտուա, Ալդերվեյդ, Կոմպանի, Վերտոնգեն, Վիտսել, դե Բրյունե, Ֆելաինի, Լուկակու, Ազար, Մենե, Շալդի:

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին կմրցի այս ֆուտբոլիստներով՝ Բեկեր, Սիլվա, Միրանդա, Ժեսուս, Նեյմար, Կոուտինյո, Մարսելո, Պաուլինիյո, Ֆերնանդես, Վիլիան, Ֆագներ:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am