1000х90.jpg (78 KB)

«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումը կսպասարկեն սերբերը

Armenpress 20:11, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը, որի շրջանակում «Ալաշկերտը» կընդունի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկին», կսպասարկի Սերբիայի մրցավարական անձնակազմը:

«Արմենպրես»-ի այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Գլխավոր մրցավարն է Դանիլո Գրույիչը, ում եզրերում կօգնեն Վլադիմիր Յովանովիչը և Դրագան Բոգիչևիչը: Չորրորդ պաշտոնյան Նովակ Սիմովիչն է, իսկ խաղի տեսուչը Սան Մարինոն ներկայացնող Ստեֆանո Պոդեսկին է:

«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am