1000х90.jpg (78 KB)

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի կանանց հավաքականի մրցակիցները  

Armenpress 14:48, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի կանանց 2019 թվականի Եվրոպայի առաջնության նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:  Հայաստանի ֆուտզալի կանանց հավաքականն ընդգրկվել է C խմբում և հանդիպելու է Մոլդովայի և Բելառուսի ընտրանիների հետ: Մրցաշարն անցկացվելու է Մոլդովայում օգոստոսի 21-26-ը, իսկ հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելու է միայն խմբի հաղթողը: Հաջողության դեպքում, ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի C խմբում հանդիպելու է Ուկրաինայի, Հունգարիայի և Ղազախստանի թիմերի հետ:

Այս փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 11-16-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am