«Գանձասար-Կապան»-ն Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ նորեկ ունի  

Armenpress 14:35, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլից առաջ համալրել է կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 26-ամյա կիսապաշտպան Գևորգ Օհանյանի հետ։ Օհանյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել նաև «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում։

Կապանյան թիմում Գևորգը նորեկ չէ, քանի որ 2016/17 մրցաշրջանում «Գանձասարի» կազմում անցկացրել է 7 հանդիպում։

Օհանյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում նա անցկացրած 15 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am