«Արցախ» ֆուտբոլային ակումբը մի շարք նորեկներ ունի  

Armenpress 11:35, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մասնակից «Արցախ» ֆուտբոլային ակումբը մի քանի նորեկ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախը» պայմանագրեր է ստորագրել 3 հեռանկարային ֆուտբոլիստների ` Հովհաննես Նազարյանի, Արթուր Ստեփանյանի և Դավիթ Գրիգորյանի հետ: Հովհաննես Նազարյանը Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, «Արցախ» է տեղափոխվում «Փյունիկից»: Նա հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում: Արթուր Ստեփանյանը 18 տարեկան է, Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի թեկնածու է, «Արցախ» է տեղափոխվում «Արարատից»: Նա հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում: Դարպասապահ Դավիթ Գրիգորյանը 17 տարեկան է, Հայաստանի պատանեկան հավաքականների թեկնածու: «Արցախ» է տեղափոխվում «Արարատ Արմենիայի» մարզադպրոցից:

«Արցախը» պայմանագիր է ստորագրել նաև ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի հետ: Ֆուտբոլիստը 22 տարեկան է, «Արցախ» է տեղափոխվել «Դնեպր Չերկասսի» ակումբից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am