Խուան Մարտին դել Պոտրոն Ուիմբլդոնի 3-րդ շրջանում է  

Armenpress 10:23, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն շարունակում է պայքարը աշխարհի ամենահայտնի մրցաշարում` Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում դել Պոտրոն ուժերը չափում էր իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ: 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում արգենտինացին հաղթեց 6:4, 6:1, 6:2 հաշվով:

Երկրորդ շրջանի արգելքը հաղթահարել է նաև աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է  1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am