Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

Armenpress 21:52, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Ինչպես  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին օրերի զարգացումների մասին՝ անդրադառնալով դրանց հնարավոր հետևանքներին:

Իր հերթին դեսպան Կասպրչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am