ԵՄ-ն հավաստեց հուլիսի 6-ին Վիեննայում Իրանի եւ ՄԱԿ-ի միջնորդների հանդիպումն ԱԳՆ նախարարների մակարդակով

Armenpress 14:23, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) հավաստել Է հուլիսի 6-ին Վիեննայում Իրանի եւ Իրանի միջուկային ծրագրի գծով ՄԱԿ-ի հինգ միջնորդ պետությունների հանդիպումն արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների մակարդակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության՝ հուլիսի 4-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

Իրանի վերաբերյալ համաձայնագրից դուրս եկած ԱՄՆ-ն հանդիպմանը հրավիրված չԷ: «Իրանի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանի գծով համատեղ հանձնաժողովի նախարարական հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Վիեննայում: Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ, հանդիպմանը կմասնակցեն Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Իրանը»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am