Արցախում օձի խայթոցի 8 դեպք է արձանագրվել

Armenpress 17:02, 2 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2018 թվականի հուլիսի 2-ի դրությամբ արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին):

Արցախի Հանրապետությունում բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր բուժհիմնարկները ապահովված են հակաօձային շիճուկով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am