Արցախի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարն ազատվել է պաշտոնից

Armenpress 12:51, 30 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության  բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am