1000х90.jpg (78 KB)

Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

Armenpress 10:24, 30 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի  կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am