Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին

Armenpress 20:21, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին, ով հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am