1000х90.jpg (78 KB)

Ուժուպիսում կբացվի Սահմանադրության հայերեն ցուցատախտակը

Armenpress 18:25, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, Ուժուպիսում, կբացվի Ուժուպիսի Սահմանադրության հայերեն ցուցատախտակը: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել  Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:  

«Ուժուպիսի (Գետի այն ափի Հանրապետության) վարչապետ  պրն. Սակալաս Գորոդեցկիսի հետ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին պաշտոնապես բացելու ենք Գետի այն ափի Հանրապետության Սահմանադրության հայերեն ցուցատախտակը:  Տեքստը թարգմանել է նշանավոր հայ գրող, Լիտվայի և Հայաստանի գրողների միությունների անդամ Վահագն Գրիգորյանը, խմբագրել և իրավաբանական հնչեղություն է հաղորդել Ռուբեն Մելիքյանը: Միջոցառման հիմնական հովանավորն է հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանը, ում մեծապես երախտապարտ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում հանդես կգա Կաունասի Հայրենիք ազգագրական համույթը: Միջոցառմանը կհետևի ընդունելություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am