Սիրիական բանակը երկրի հարավում մտել Է Հորդանանի հետ սահմանամերձ շրջան. Al Watan

Armenpress 16:19, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զորքերը՝ Ազգային պաշտպանության ուժերի (ԱՊՈւ) ջոկատների աջակցությամբ, ելուզակային կազմավորումների դեմ մարտեր են մղում Դերաա քաղաքից (Դամասկոսից 110 կիլոմետր հեռավորությամբ) հարավ-արեւելք Հորդանանի հետ սահմանամերձ շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին հայտնել Է Al Watan թերթը:

Նրա տեղեկատվության համաձայն, զորքերը հակառակորդից խլել են Ում-Մայազին բնակավայրը եւ մոտենում են սիրիա-հորդանանյան սահմանի Նասիբ հսկիչ անցակետին:

Ավելի վաղ հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Դամասկոսից հունիսի 26-ին ազատագրված Բոսր-Էլ-Հարիր քաղաք են փոխադրվել բանակային օժանդակ ուժեր, որոնք մասնակցում են երկրի հարավի նկատմամբ հսկողությունը վերականգնելու գործողությանը: Զորքերին այնտեղ դիմակայում են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները եւ նրանց դաշնակիցները՝ զինված ընդդիմության կազմավորումներից: Տեղային զինադադարի մասին համաձայնագիր կնքելու իշխանությունների առաջարկությանը զինյալները պատասխանել են մերժումով:

Թերթի տեղեկությունների համաձայն, սիրիական հրետանին եւ օդուժը հարվածներ են հասցնում այն դիրքերին, որոնք իրենց ձեռքին են պահում ահաբեկիչները:

Կառավարական ուժերը փորձում են փակել հակառակորդի մատակարարման ճանապարհները, որոնք Դերաա Էլ Բալադի եւ Թարիք Էս Սադի շրջաններից ձգվում են դեպի Հորդանանի հետ սահման:

SANA գործակալությունը հայտնել Է, որ հարեւան Էլ Կունեյտրա նահանգում (Դամասկոսից 40 կիլոմետր հեռավորությամբ) «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչները հունիսի 28-ին գրոհել են սիրիական բանակի պաշտպանական բնագծերը Ջբաա գյուղի մերձակայքում: Ճեղքել- անցնելու փորձերը հետ են մղվել, զինյալները կորուստներ են կրել եւ նահանջել Գոլանի բարձունքների ստորոտին գտնվող Էլ-Համիդիայի եւ Ում-Բաթնեի իրենց հենակետեր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am