Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում նշանակումներ է կատարել

Armenpress 14:13, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում նշանակումներ է կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ, Մարի Կարապետյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, Ծովինար Համբարձումյանը վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության, իսկ Արամ Մելքոնյանը վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետի պաշտոնում:

Համապատասխան որոշումները տեղադրված են e-gov.am կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am