Twitter-ը սպամի եւ բոտերի պատճառով դժվարացրել Է ծառայությունում գրանցվելը

Armenpress 12:05, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցը հայտարարել Է, որ անբարեխիղճ օգտատերերի ու նախեւառաջ բոտ-օգտահաշիվների դեմ պայքարի շրջանակներում մտադիր Է նոր օգտահաշիվների գրանցման պարտադիր հաստատում սահմանել e-mail-ով եւ հերախոսահամարներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սոցցանցի ղեկավարության ներկայացուցիչները գրել են բլոգում:

Twitter-ի փոխնախագահ Դել Հարվին եւ ընկերության անվտանգության բաժնի ղեկավար Յոել Ռոթը գտնում են, որ նոր օգտատերերի անձը հաստատելու անհրաժեշտությունը կօգնի պայքարել ագրեսիվ կոնտենտի, թրոլների ու սպամի դեմ:

«Սա կարեւոր փոփոխություն Է այն մարդկանցից պաշտպանվելու համար, որոնք փորձում են օգտվել մեր բաց լինելուց»,-գրել են թոփ-մենեջերները, ճշտելով, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչեւ տարեվերջ: Twitter-ի տվյալների համաձայն, միայն մայիսին սոցիալական ցանցում ամեն շաբաթ անջատվել են տասական միլիոն ավտոմատացված սպամ- կամ բոտ-օգտահաշիվներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am