Հայաստանցի ավիացիոն բժիշկներն իրենց դրական փորձը փոխանցեցին արտերկրի գործընկերներին

Armenpress 15:16, 26 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ավիացիոն բժիշկներն իրենց դրական փորձը փոխանցեցին արտերկրի իրենց գործընկերներին Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) համակարգող-խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստին: «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ նիստը կայացավ Հայաստանում հունիսի 26-ին:

 «Ավիացիոն բժիշկների հավաքը նվիրված է թռիչների բժշկասանիտարական անվտանգության ապահովմանը: Մենք միշտ հավաքվում ենք, որ կարողանանք երկարացնել մեր օդաչուների թռիչքային, աշխատանքային կյանքը: Այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ կարող ենք դա անել՝ հիվանդություններն ավելի վաղ հայտնաբերելով, ավելի խոր հետազոտելով: 2008-ին, երբ առաջին անգամ հավաքվեցինք Հայաստանում, փոխանակեցինք մեր փորձը: Այսօր մենք ենք մեր գործընկերներին փոխանցելու մեր 3 տարվա դրական փորձը»,-ասաց «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանը:

Քննարկվեցին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին համապաստախան ավիաբժշկական փորձաքննության ընթացակարգերի մշակման, համապատասխանեցման և ներդրման, թռիչքների բժշկասանիտարական անվտանգության, մասնագետների վերապատրաստման, առողջության համար վնասակար գործոնների կառավարման և ավիացիոն ոլորտի մասնագետների առողջության պահպանման հարցեր:

Միջպետական ավիացիոն կոմիտեն 10 տարին մեկ ավիացիոն բժիշկների հետ գալիս է Հայաստան:

 Հիգիենիկ և համաճարակային հսկողության ծառայության պետ  Արմեն Ավագյանը մեծապես կարևորեց այն հանգամանքը, որ տարբեր երկրների բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակում դրական փորձը:

Նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից, ՌԴ պաշտպանության նախարարությունից, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևաքների վերացման նախարարության:  Ներկա էին ԱՊՀ տարածաշրջանի առաջատար մասնագետներ, ավիացիոն և բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Վրաստանից և այլ երկրներից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am