Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

Armenpress 21:34, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասաց Ահարոնյանը:

Ճշտող հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանն ազա՞տ է է արձակվել, Ահարոնյանը դրական պատասխան տվեց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am