1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ն առաջարկում է անցկացնել Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողով

Armenpress 21:04, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առաջարկում է  անցկացնել Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը:

Երկուշաբթի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անցկացնում է քննարկումներ «Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակի համապարփակ դիտարկում» թեմայով: Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ անհրաժեշտ է սկսել Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:

«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել՝ խոսելով մեր գործընկերների հետ Իրանում, Իսրայելում, Պաղեստինում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, ԱՄԷ-ում, Քաթարում, Եգիպտոսում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Վերջնական նպատակը տարածաշրջանային անվտանգության այնպիսի մոդելի ձեւավորումն է, որը իսկապես ներառող բնույթ կունենա»,-ասել է նա:

Նրա խոսքով, առաջին քայլը կարող է լինել Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ համաժողովի անցկացումը, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am