Դաղստանում ավելի քան 800 մարդ որոնում Է կորած երեք աղջնակների

Armenpress 13:15, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանի Գերգեբիլի շրջանում ավելի քան 800 մարդ Է մասնակցում երեք կորած երեխաների որոնումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանային վարչություններում: Տարածաշրջանի ՆԳ նախարարության տվյալներով՝ հունիսի 24-ին մի տղամարդ ոստիկանությանը հայտարարել Է, որ Մոսկվայի ժամանակով 17:30-ին իր դուստրը երկու աղջիկների հետ (2011 թվականին ծնվածներ) հեռացել են տնից ու չեն վերադարձել:

«Երեխաներին գտնելու համար ոտքի Է հանվել ՆԳՆ-ի ամբողջ անձնակազմը: Որոնողական միջոցառումները շարունակվել են մինչեւ խոր գիշեր եւ առավոտյան վերսկսվել են»,- պատմել Է ներքին գործերի նախարարության հանրապետության Գլխավոր վարչության ներկայացուցիչը: Ինչպես նշել Է արտակարգ իրավիճակների նախարարությունը, յոթ – ութ տարեկան երեք երեխաները կորել են Գերգեբիլի շրջանի Կիկունի գյուղում:

«Ընդամենը որոնումներում նրգրավված են 828 մարդ եւ 12 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի հանրապետության Գլխավոր վարչության 28 մարդ եւ յոթ միավոր տեխնիկա»,- հայտարարել Է ԱԻՆ-ի տարածաշրջանի Գլխավոր վարչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ որոնումներին մասնակցում են ոստիկանության աշխատակինցներ, փրկարարներ, ինչպես նաեւ տեղացի բնակիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am