Իսրայելը հարմար հարթակ Է փնտրում «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման համար

Armenpress 13:05, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմը, Թել Ավիվը, Հայֆան եւ Էյլաթը մասնակցելու են «Եվրատեսիլ»-ի անցկացման մրցույթին, որը 2019 թվականին պետք Է կայանա Իսրայելում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդումներ են հայտնվել Իսրայելի տեղեկատվական ալիքներում՝ ֆինանսների նախարարության պաշտոնյայի վկայակոչմամբ: Աղբյուրի խոսքով՝ Իսրայելի «Կան» հեռուստահաղորդումների կորպորացիայի ներկայացուցիչները, որը պատասխանատու Է երգի տոնի կազմակերպման համար, 16-ից մինչեւ 22 մլն դոլար են խնդրել դրա անցկացման համար:

Սկզբնապես պլանավորվում Էր, որ «Եվրատեսիլ-2019»-ը պետք Է կայանա Երուսաղեմում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Պորտուգալիայի մայրաքաղաքում այս տարվա մրցույթում Իսրայելի ներկայացուցչուհի Նետա Բարզիլայի հաղթանակից անմիջապես հետո Twitter-ում գրել Էր. «Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»:

Սակայն վերջերս Ժնեւում կայացած հանդիպմանը «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավարությունը՝ ի դեմս Եվրոպական հեռարձակման միության, Իսրայելի հեռուստահաղորդումների կորպորացիայի ներկայացուցիչներին հասկանալ Է տվել, որ կնախընտրեր մեկ այլ քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am