1000х90.jpg (78 KB)

Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել

Armenpress 10:49, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժին հունիսի 22-ին ժամը 14:00-ին հաղորդում է ստացվել, որ մի տղամարդու ՝ «Ֆեյսբուք» սոցցանցի Կարեն Սաթյան տվյալներով օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տղամարդուց, ով փաստաբան է, հաղորդում ընդունվեց։  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։ Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am