1000х90.jpg (78 KB)

«Երևան» ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի

Armenpress 14:25, 24 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» (նախկին «Փյունիկ») ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանից առաջ 5 նորեկ ունի:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանգրեր է ստորագրել հինգ նոր ֆուտբոլիստների հետ։

Ակումբի շարքերը համալրել են դարպասապահներ Անդրիյա Դրագոևիչն ու Եվգենի Կոբոզևը, ինչպես նաև պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը, կիսապաշտպան Մաքսիմ Տրուսևիչը և հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Ֆուտբոլիստները միացել են թիմի ուսումնամարզական հավաքին Մինսկում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am