Մունդիալ-2018. խմբային փուլում կկայանան երկրորդ տուրի վերջին խաղերը

Armenpress 00:42, 24 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն G, H խմբերի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 16:00-ին կմրցեն Անգլիայի և Պանամայի թիմերը: 19:00-ին H խմբից կկայանա Ճապոնիա-Սենեգալ խաղը: Իսկ մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրը կավարտվի Լեհաստան-Կոլումբիա խաղով:

H խմբում առաջին տուրից հետո 3-ական միավորով առաջատարները Սենեգալի և Ճապոնիայի ընտրանիներն են: Ոչ մի միավոր չունեն Կոլումբիան և Լեհաստանը:              

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am