Բասկետբոլիստներ Ալլան Հեսսն ու Ալբերտ Թադևոսյանը բաց կթողնեն Լիբանանի հետ հանդիպումը

Armenpress 18:12, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի առաջատարները բաց կթողնեն Լիբանանի հետ խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիբանանի Բեյրութ քաղաքում շարունակվող SSS միջազգային մրցաշարի շրջանակներում, երեկ տեղի ունեցած Հայաստան - Քաթար հանդիպման ժամանակ ստացած վնասվածքների պատժառով, Հայաստանի հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանն ու Ալլան Հեսսը բաց կթողնեն, այսօր տեղի ունենալիք Լիբանան - Հայաստան հանդիպումը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին այսօր՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) «Նուհադ Նաուֆալ» մարզադահլիճում ուժերը կչափի Լիբանանի ազգային հավաքականի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am