Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի  շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Armenpress 17:50, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, շնորհավորական խոսքում նշվում է.

«Մեծարգո պարոն Սարգսյան,

սրտանց  շնորհավորում  եմ  Ձեզ  ծննդյան  65-րդ  տարեդարձի  առթիվ։ Մաղթում  եմ  Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։

Վստահ եմ, որ երկար  տարիների Ձեր փորձն ու մասնագիտական  բարձր կարողություններն ըստ  արժանվույն ծառայեցնելու եք ի  շահ Հայաստանի և հայ  ժողովրդի»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am