Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Armenpress 17:44, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի էթիկայի հարցերով դիտորդական մարմինը տուգանել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Պատճառը վարչապետի արևապաշտպան ակնոցն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, վարչապետն ակնոցը նվեր է ստացել շրջաններից մեկի ղեկավարից: Քանի որ ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար, Թրյուդոն պարտավոր էր այդ մասին տեղեկություն ներկայացնել հայտարարագրում, սակայն նա դա չի արել:

Թրյուդոյի մամուլի քարտուղարը պարզաբանում է տվել և նշել, որ վարչապետը ոչ ճիշտ է լրացրել հայտարարագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am