Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել

Armenpress 15:50, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ընդամենը 10 օր առաջ Թրամփն ասել էր, որ Փհենյանից որևէ սպառնալիք չկա: «Հյուսիսային Կորեայից այլևս սպառնալիք չկա»,-գրել էր նա իր թվիթերյան էջում հունիսի 13-ին՝ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպելուց մեկ օր հետո:

Փոփոխությունը կատարվեց, երբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան չեղարկեցին ևս երկու ուսումնական վարժանք:

Պենտագոնը, սակայն, նպատակ ունի աջակցելու դիվանագիտական բանակցություններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am