Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի  բաժին» գրառմամբ  պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա 

Armenpress 14:10, 23 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները հունիսի 21-ին համատեղ  իրականացված ստուգման արդյունքում  Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի  բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված տարածքում հայտնաբերվել են նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ»,  «Գյումրին Ձեզ  հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին»  գրառումներով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am